Jump to content

Մարինկայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինկայի ճակատամարտ
Զինված հակամարտություն Ուկրաինայի արևելքում

Թվական 2015 թվականի հունիսի 3հունիսի 4
Վայր Մարյինկա, Դոնեցկի մարզ
Արդյունք Ուկրաինայի հաղթանակ, ճակատային գիծը չի փոփոխվել[1]։
Հակառակորդներ
Ուկրաինա Ուկրաինա ԴԺՀ ԴԺՀ
Հրամանատարներ
Ուկրաինա Միխայիլ Զաբրոդսկի[2]
ԴԺՀ Վլադիմիր Կոնոնով
Կողմերի ուժեր
Ուկրաինայի զինված ուժեր

Ուկրաինայի ՆԳՆ

ԴԺՀ-ի ռազմական կորպուս

1000 զինյալ, 10 հատ 2Ս1 Գվոզդիկա տանկ[3]

Ռազմական կորուստներ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝

4 զոհ,
39 վիրավոր,
1 գերի[8][9]

ԴԺՀ-ի տվյալներով՝
200-ից մինչև 400 սպանված,
գրեթե 1000 վիրավոր[10],

ԴԺՀ-ի տվյալներով՝

35 զոհ,
186 վիրավոր[8][11] [12]

Ուկրաինայի ՊՆ-ի տվյալներով՝
60-ից մինչև 100 զոհ,
ավելի քան 300 վիրավոր,
12 գերի[13]

Ընդհանուր կորուստներ
Սպանվել է 14 խաղաղ բնակիչ, 68 - 69 վիրավոր[14][15][16]

Մարինկայի ճակատամարտ (ուկրաիներեն՝ Бої за Мар'їнку), Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության ժամանակ տեղի ունեցած ռազմական գործողություն, որը տեղի է ունեցել Մարինկայում։

ԵԱՀԿ-ի տվյալներով, ապստամբները տեխնիկայի տեղաշարժը սկսել են դեռ 2015 թվականի հունիսի 2-ից։ Այսպես, 22:30-ին դիտորդները նկատել են արևմուտք շարժվող ութ զրահապատ տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ 4 տանկ, 23:03-ին՝ 4 տանկ, 23:45-ին արևմտյան ուղղությամբ անցավ ռազմական մեքենա 122-մմ հրետանային զենքով, 04:30-ին՝ երկու Տ-64 տանկ, 04:50-ին՝ անցավ ԲՄՊ-երի (ԲՄՊ-2) ավտոշարասյուն, երեք ռազմական բեռնատար (մեկը՝ ԶՈՒ-23-2 զենիթային զենքով), Տ-72 երկու տանկ[17]։

Ավելի ուշ ԵԱՀԿ-ն փորձում էր կապ հաստատել ԴԺՀ-ի ներկայացուցիչների հետ (վարչապետի, խորհրդարանի խոսնակի, պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի), որպեսզի կոչ անեն նրանց չհարձակվել Մարինկայի վրա, սակայն այն ավարտվեց ոչնչով՝ ԴԺՀ-ի ներկայացուցիչները անհասանելի էին կամ չէին ցանկանում խոսել նրանց հետ[17] Իր հերթին ուկրաինական կողմը հունիսի 3-ին 15:00-ին գրավոր տեղեկացրեցին առաքելությանը, որ զինյալները տեղակայված են հակամարտ զորքերի սահմանին և ներկայացնում են «լուրջ սպառնալիք»[8]։

Ռուսական ԶԼՄ-ներում հնչեցվեց ուկրաինական բանակի կողմից Դոնեցկի Պետրովյան շրջանի վրա կատարված հարձակման մասին[18]։ ԴԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարեց, որ նախօրեին տեղի ունեցած մարտերից հետո ուկրաինական ստորաբաժանումները լքել են Մարինկան[19]։

Ճակատամարտի ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 3-ի վաղ առավոտյան (4:30 և 5:00) հյուսիս-արևելքում Մարինկայի բնակելի կառուցապատում մտան «Պյատնաշկա» միջազգային բրիգադը («Նովորոսսիայի» զինված ուժերի ստորաբաժանումը)։

Անցնելով Մարինկայի բնակելի կառուցապատումը, զինվորները մտան քաղաքի կենտրոն[20]։

Ուկրաինացի զինվորները 16—17 ժամվա ընթացքում Կուրխանովոյից իրենց զորքերը տեղափոխեցին Մարինկա։ Ուկրիանական զորքերը վերադարձան նախնական դիրքերին[20], հասնելով քաղաքի արևմտյան ծայրամասը։ Մարտից հետո կողմերի դիրքերը մնաց նույնը։
ԴԺՀ-ի ղեկավարության կարծիքով, մարտը սկսել է ուկրաինական բանակը։ Համաձայն իրենց տվյալների ուկրաինական բանակը ցանկանում էևր մտնել Դոնեցկի Պետրովյան շրջան, բայց ԴԺՀ-ի զորքերը հետ մղեցին հարձակումն ու փախուստի մատնեցին ուկրաինացի զինվորներին։ Ինչպես նաև ԴԺՀ-ի պաշտպանության նախարար Էդուարդ Բասուրինը հայտարարեց, որ ապստամները հարձակում չեն գործել Մարինկայի շրջանի վրա, այլ հետ են շպրտել ուկրաինացի զինվորների Մարինկայի արևելյան շրջաններից, իսկ հետո ԴԺՀ-ի ղեկավարի հրամանով հետ են քաշվել իրենց ելման դիրքեր։

Այսօրվա դրությամբ Մարինկա բնակավայրը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի հսկողոթյան տակ, մասամբ այնտեղ են գտնվում սահմանապահ ծառայության մարտիկները։ Սակայն հրետանային կրակոցները հակամարտող ուժերի կողմից դեռ շարունակվում է[21]։

Ռազմական գործողության շարունակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 8-ին ԴԺՀ-ի զորքերը կրկին ականանետերից ու տանկերից ռմբակոծեցին Մարինկան[22], տեղի ունեցավ մարտ, հարձակվողները ունեցան շատ զոհեր ու վիրավորներ, կոտրված ու կորցրած ԲՄՊ-ներ[23]։

Հունիսի 16-ից 17-ը ընկած ժամանակահատվածում ապստամբները Մարինկայի մոտ իրականացրեցին ճեղքման փորձ՝ խումբը բաղկացած մինչև 30 մարդուց, իսկ ավելի ուշ 122 մմ-անոց ականանետի աջակցությամբ ևս մի խումբ իրականացրեց ճեղքման փորձեց՝ բաղակացած ամեանքիչը 150 մարդուց[24]։ Այդ մարտերում վիրավորվեց 10 ուկրաինացի զինվոր, հունիսի 15-ից 17-ի ընթացքում շարունակական մարտերի արդյունքում զոհվեց մեկ զինվոր, 24-ը վիրավորվեցին[25]։ Ընդհանուր, սկսած հունիսի 16-ի երեկոյից մինչև հունիսի 18-ի առավոտը ապստամբները Մարինկայի շրջանում իրականացրել են 5 ճեղքման փորձ։ Հունիսի 17-ի գիշերային մարտերով զոհվեցին ևս երկու զինվորներ[26]։

Հունիսի 20-ին Մարինկայում առավոտյան ռմբակոծումների հետևանքով զոհվեց երկու խաղաղ բնակիչ, չորսը վիրավորվեցին, նրանցից 3-ը ուկրաինացի զինվորներ էին[27]։ Հունիսի 22-ի գիշերից մինչև հունիսի 23-ը ընկած ժամանակահատվածում ԴԺՀ-ի կողմից իրականացված ռմբկոծությունների արդյունքում զոհվեց ուկրաինացի մեկ զինծառայող[28]։

Հունիսի 23-ից 24-ը ընկած ժամանակահատվածում ապստամբները 4 անգամ կրակ բացեցին «Մարինկայի» բլոկպոստի վրա, որտեղ իրենց ծառայությունն էին անցնում ուկրաինացի սահմանապահներն ու զինվորները։ արդյունքում ապստամբները նահանջեցին, վիրավորվեց մեկ ուկրաինացի զինվոր[29]։ Հունիսի 25-ին ԴԺՀ-ի հետ մարտերում բլոկպոստի գնդակոծման ժամանակ զոհվեց ուկրաինացի զինվոր[30]։

Հուլիսի 31-ի երեկոյան ԴԺՀ-ի կողմից գնդակոծման արդյունքում, սեփական տանը վիրավորվեց տղամարդ[31]։

Հունիսի 5-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հաղորդեց, որ Մարինայում ուժայիններից գերի են ընկել 12 մարդ։ Մեծ մամլո ասուլիսի ժամանակ ուկրաինական հանրապետության ղեկավարը հայտարարեց, որ գերիների թվում է հայտնվել մեկ Ռուսաստանի քաղաքացի[32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Spot report by the OSCE Special Monitoring Mission to Ukraine (SMM), 3 June 2015: Fighting around Marinka // ОБСЕ
  2. «Марьинка полностью освобождена от диверсантов - Порошенко». Интерфакс-Украина. 05.06.2015.
  3. Наступление боевиков вынудило генштаб ВСУ использовать артиллерию
  4. 4,0 4,1 В Марьинке боевиков удалось "отдавить" почти на те же позиции, - Дейдей Արխիվացված 2018-01-09 Wayback Machine — 112.UA, 3 июня 2015
  5. 5,0 5,1 Марьинка полностью освобождена от диверсантов - Порошенко — Корреспондент, 5 июня 2015
  6. [1]
  7. Марьинка полностью под контролем ВСУ, проведена успешная "зачистка" - батальон Сич — Новое Время, 5 июня 2015
  8. 8,0 8,1 8,2 «Принуждение «Градом»: как бои в Донбассе повлияют на минские переговоры». РБК. 2015 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. За сутки в зоне АТО погибли пятеро военных
  10. Александр Захарченко: В боях у Марьинки убиты 400 силовиков, тысяча ранены
  11. Боевики "ДНР" рассказали про свои потери после боев у Марьинки
  12. «TASS: World - 9 civilians, 35 militias killed in DPR over past week — human rights ombudsman». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. В Киеве сообщили о пленении под Марьинкой нескольких россиян // Lenta.ru
  14. «Ukraine forces, separatists fight first serious battles in months | Top News | Reuters». Արխիվացված է օրիգինալից 2015-06-07-ին. Վերցված է 2017-11-08-ին.
  15. «TASS: World - At least 21 killed in shellings in east Ukraine's Donetsk republic — DPR spokesman». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  16. 28 killed in recent Maryinka battle – UN - read on - uatoday.tv
  17. 17,0 17,1 «Оперативный отчет Специальной Мониторинговой Миссии ОБСЕ в Украине от 03 июня 2015 г.: Военные действия вокруг Марьинки». Сайт ОБСЕ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 5-ին.
  18. «Пленный украинец рассказал о потерях ВСУ под Марьинкой». Lenta.ru. 2015 թ․ հունիսի 5. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  19. «В ДНР опровергли информацию Киева о начале наступления». Lenta.ru. 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  20. 20,0 20,1 Евгений Крутиков (2015 թ․ հունիսի 4). «Марьинка показала неизбежность новой войны». ВЗГЛЯД. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. «Боевики 16.09.2015 провели обстрел блокпоста в Марьинке».
  22. «Бойовики відновили наступ на Мар'їнку, - Дейдей». espreso.tv. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  23. «Бійці АТО відбили наступ на Мар'їнку. Вороги понесли значні втрати, - Дейдей». espreso.tv. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  24. «Бойовики вночі двічі йшли на штурм сил АТО біля Мар'їнки». espreso.tv. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  25. «У батальйоні "Кривбас" повідомили про 10 поранених українських військових під Мар'їнкою». Інформаційне агентство Українські Національні Новини (УНН). Всі онлайн новини дня в Україні за сьогодні - найсвіжіші, останні, головні. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  26. «Через обстріл Мар'їнки загинули два бійця батальйону "Дніпро"». espreso.tv. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  27. «Бойовики обстріляли Мар'їнку: загинули двоє мирних жителів, четверо – поранені». Інформаційне агентство Українські Національні Новини (УНН). Всі онлайн новини дня в Україні за сьогодні - найсвіжіші, останні, головні. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  28. «Під Мар їнкою загинув один військовий — Новини Укрінформ». www.ukrinform.ua. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  29. «Внаслідок обстрілу блокпосту "Мар'їнка" поранений боєць АТО». Інформаційне агентство Українські Національні Новини (УНН). Всі онлайн новини дня в Україні за сьогодні - найсвіжіші, останні, головні. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  30. «У Мар'їнці загинув боєць АТО - І.Ківа». Інформаційне агентство Українські Національні Новини (УНН). Всі онлайн новини дня в Україні за сьогодні - найсвіжіші, останні, головні. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  31. «Під час обстрілу Мар'їнки постраждав місцевий житель». Інформаційне агентство Українські Національні Новини (УНН). Всі онлайн новини дня в Україні за сьогодні - найсвіжіші, останні, головні. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  32. Порошенко заявил о задержании россиянина в столкновении под Донецком Արխիվացված 2015-06-08 Wayback Machine // МИР24

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]